Հայտնի է` ինչու Վալերի Օսիպյանի եղբորորդու գործը քննիչը «մոռացավ». այստեղ էլ է Պերմյակովը մեղավոր. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Անցյալ տարի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետի
երղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործով վերջին փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: «Չնայած արդեն մոտ երեք ամիս է անցել»,- ասաց Ս. Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Թե ինչն է պատճառը, որ սույն գործով նախաքննությունն այսչափ հետաձգվում է, փաստաբանը հետեւյալ պատճառաբանությունը ներկայացրեց. «Մեր գործով զբաղվող քննիչը նաեւ Պերմյակովի գործով է քննիչ: Կարծում եմ՝ հիմա բոլորը դրանով են զբաղված, եւ դա է պատճառը, որ մեր գործը, այսպես ասած, անուշադրության է մատնվել»:

Լավ, ասենք, պատճառը Պերմյակովի գործն է: Բայց չէ՞ որ մինչ այս տարեսկիզբ դա
չկար, ի՞նչ էին երկար ամիսներ քննում: Մի խոսքով՝ սպասենք, որ մի երեք տարուց այս
գործը վերջակետին կհասնի: Միայն թե, երբ նման պատմությունների մեջ են հայտնվում
ավելի «հասարակ մահկանացուները», ոչ մի բան չի խանգարում նրանց արագորեն
պատժելուն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս