Կորյուն Նահապետյանը իր՝ նախարար նշանակվելու մասին լուրերին ծանոթացել է մամուլից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է` քննարկվում է ՀՀ արդարադատության նախարարի հնարավոր թեկնածուների հարցը: Ի թիվս այլոց նշվում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է հենց Կորյուն Նահապետյանից ճշտել՝ արդյոք նախարարի պորտֆելն իրեն առաջարկվել է: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը Հայաստանում չէ եւ իր՝ նախարար նշանակելու հնարավորության մասին լուրերին ծանոթացել է մամուլից:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք առաջարկություն ստացել է, Նահապետյանը պատասխանեց. «Որեւէ առաջկություն չի եղել»: Նշենք, որ Կորյուն Նահապետյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան է ու պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, ով հայտարարեց, թե շատ զբաղված է եւ չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նկատենք, որ մինչ օրս նա իր հրաժարականը որեւէ կերպ չի մեկնաբանել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս