
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մերժել է իտալական «Ռոմա»-ի պաշտպան Ադրիանո Կորրեիին վերաբերող առաջարկը, փոխանցում է El Mundo Deportivo-ն:
Իտալական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել էր 4 մլն եվրո, ինչը կատալոնական ակումբում բավարար չեն համարում նման ֆուտբոլիստի համար: Ամեն դեպքում, ֆուտբոլիստը դեռ հույսեր ունի, որ կկարողանա մինչ մրցաշրջանի մեկնարկը լքել կատալոնական ակումբը, քանի որ ավելի շատ խաղային պրակտիկա է ցանկանում:
Այս պահի դրությամբ Ադրիանոն կատալոնական ակումբի հետ ԱՄՆ-ում է: Սպասվում է, որ վերջնական որոշումը կլինի օգոստոսի 5-ին, երբ կհանդիպեն «Բարսելոնա»-ն և «Ռոմա»-ն: