“Ժողովուրդ”-ը երեկոյան ժամին տեղեկացել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Թերթի տեղեկություններով՝ Թադևոսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ու նրան տեղափոխել են “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից, սակայն նա ասել է, թե աշխատանքային ժամն ավարտվել է, և չի կարող որևէ բան ասել:
Ժողովուրդ. Քաղաքաշինության նախարարը ենթարկվել է սրտի վիրահատության
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ