
Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնացած հանրապետության ամենաորսորդ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել երիտասարդ կենսաթոշակառուի առողջ կյանքով: Ըստ “Հրապարակ”-ի՝ տեղեկություններ են շրջանառվում, թե վերջին շրջանում երկրորդ նախագահն ուղղաթիռով ուղևորվել է ծննդավայր՝ Լեռնային Ղարաբաղ, կոնկրետ Հորադիզ՝ որսի, սական, որքան էլ զարմանալի է, նրա ուղղաթիռը ետ են ուղարկել՝ հիմնավորելով, թե այդ տարածքում որսը խստիվ արգելվում է: Թե Քոչարյանին որ որսատեղն է առաջարկվել՝ որպես այլընտրանք, հայտնի չէ: