
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը վերադարձրել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին գտնվող “Արջի թաթ” ճաշարանատիպ օբյեկտի իր պարտքը, որտեղ նա խորոված էր կերել իր մի քանի գործընկերների հետ: Խոսքն այն 8 հազար դրամի մասին է, որը Բաբակեխյանը հրաժարվել էր վճարել` պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: “Ընդգծենք, որ այդ պարտքը վճարել է “Ժողովուրդ”-ի դեկտեմբերի 20-ի հրապարակումից հետո`սպառնալով, որ օբյեկտը կփակի”,- նշում է թերթը: