
“Հրապարակը” գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու` Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին` խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը: Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել` պատասխանելու առաջարկին եւ, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: “Ժառանգությունն” առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը: