ՀԱԿ-ի ներսում կրքերը գնալով թեժանում են: Լարվել են ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Մակեյանը պատրաստվում է չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի ձևավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է նաև Լ. Զուրաբյանի իմփիչմենթը: Նման մի նախաձեռնությամբ Մակեյանը հանդես է եկել նաև դեկտեմբերի վերջին: Սակայն, ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի` ԺՀԿ աղբյուրները, Մակեյանը թե” նախորդ, թե” այս անգամ մնացել է մենակ, հենց իր կուսակցությունում այդ առաջարկին դեմ են եղել: Մակեյանը Զուրաբյանի դեմ իր ծրագրածը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել. նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՀԱԿ քաղխորհրդին է ներկայացրել ՀԱԿ առողջացմանն ուղղված փաստաթուղթ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ-ում առկա խնդիրների պատճառը ևս փողն է, ավելի շուտ` դրա ոչ ճիշտ բաշխումը կամ տնօրինումը: Մասնավորապես “Ժողովուրդին” հայտնի է դարձել, որ Մակեյանի և Զուրաբյանի հարաբերությունները լարվել են 2012թ. Աժ ընտրությունների ընթացքում, երբ Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված Մակեյանը Զուրաբյանից ընտրարշավի համար խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում: Սակայն Զուրաբյանը մերժել է`ասելով, որ իրենք գումարը բոլոր թեկնածուների միջև բաշխել են հավասար և ավելին անելու հնարավորություն չունեն: Նրանց զրույցը ավարտվել է վիճաբանությամբ, և այս ամիսների ընթացքում նրանց հարաբերությունները գնալով վատացել են, քանի որ Զուրաբյանը ՀԱԿ-ում իրեն մշտապես պահում է Լևոն Տեր-Պետրոսյանի պես:Այնուամենայնիվ, “Ժողովուրդ”-ը փորձել է լուրի իսկությունը ճշտել կողմերից, սակայն ոչ Զուրաբյանը, ոչ էլ Մակեյանը չեն պատասխանել հեռախոսազանգնրին:
Ժողովուրդ. ՀԱԿ-ում փողի կռի՞վ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ