Ժամանակակից աշխարհում չիմանալ էթիկայի կանոնները, նշանակում է դեմ գնալ հանրությանը՝ քեզ լավ լույսի ներքո չներկայացնել: Ահա ձեզ ենք ներկայացնում այսօրվա դրությամբ արդի էթիկայի կանոնները, որոնք պետք է իմանա իրեն հարգող ցանկացած մարդ:
1. Երբեք առանց զգուշացնելու հյուր մի գնացեք: Մի բրիտանացի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելու ժամանակ նա միշտ հագնում էր կոշիկները, գլխարկն ու անձրևանոց վերցնում: Եթե հյուրն իր համար հաճելի մարդ է` նա բացականչում էր. «Այ, ինչ հաջողություն, ես հենց նոր եկա», իսկ եթե տհաճ էր. «Ախ, ինչ ցավալի է, ես պետք է գնամ»:
2. Գրասենյակում կամ հյուր գնալու ժամանակ անձրևանոցը երբեք մի չորացրեք բաց վիճակում: Այն պետք է փակել ու դնել հատուկ վայրում կամ կախել:
3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ քո իսկ աթոռին:
Փոքրիկ պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանի վրա, իսկ մեծ պայուսակը կախել աթոռից կամ հատակին դնել, եթե չկա հատուկ աթոռակ:
4. Տղամարդը երբեք չի բռնում կնոջ պայուսակը:
Կնոջ վերարկուն ևս նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի այն հասցնի մինչ հանդերձարան:
5. Տնային հագուստը՝ հարմարավետ անդրավարտիքն ու վերնաշապիկն է: Խալաթն ու գիշերանոցը նախատեսված են նրա համար, որպեսզի առավոտյան հասնես մինչ լոգարան, իսկ երեկոյան՝ լոգարանից ննջարան:
6. Այն պահից, ինչ երեխան տեղափոխվում է առանձին ննջասենյակ, սովորություն դարձրեք մինչ ննջասենյակ մտնելը թակել դուռը: Այդ ժամանակ նա ևս այդպես կվարվի, նախքան ձեր ննջարան մտնելը:
7. Կինը փակ տարածքում կարող է չհանել լայնեզր գլխարկն ու ձեռնոցները, սակայն ձմեռային գլխարկն ու ձեռնոցները պետք է հանի:
8. Ռեստորանում վճարելու կանոնները. եթե դուք արտաբերում եք «ես ձեզ հրավիրում եմ» բառակապակցությունը, նշանակում է` դուք եք վճարում:
9. Տղամարդը ռեստորան է մտնում միշտ առաջինը, որի գլխավոր պատճառը այն է, որպեսզի մենեջերը տեսնի, թե ով է հանդիսանում հրավերի նախաձեռնողն ու ով է վճարելու:
10. Մեքենայում առավել պատվավոր տեղ է հանդիսանում վարորդի հետևի նստարանը, այն զբաղեցնում է կինը, իսկ տղամարդը նստում է նրա կողքին, իսկ երբ նա դուրս է գալիս մեքենայից, ապա բացում է դուռն ու ձեռքը մեկնում է կնոջը:
11. Ազնվական զրույցների համար տաբու հանդիսացող թեմաներ՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:
12. Ցանկացած մարդու, ում 12 տարին լրացել է, պետք է դիմել «Դուք»-ով: Տհաճ է լսել, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին:
13. Բացականերին քննարկելը պարզապես բամբասել է, ինչն անթույլատրելի է: Անթույլատրելի է չարախոսել մտերիմներին, մասնավորապես քննարկել ամուսիններին, ինչպես դա ընդունված է:
14. Կինոյում, թատրոնում, համերգասրահում դեպի քո նստատեղ պետք է գնալ միայն նստածներին դեմքով: Առաջինն անցնում է տղամարդը:
15. 9 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան անցքը, աղոթքը, դեղորայքի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքն ու անպատվությունը: