Հայտնի պատմական դեմքերը՝ ֆիլմերում և իրականության մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, երբ գրքերը դուրս են մղվել ուշադրության հիմնական ոլորտից, մարդիկ դիտում են ֆիլմեր, որոնց հիմքում դրված են այնպիսի պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 100-ամյակներ առաջ, սակայն մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում, թե իրականում ինչ տեսք են ունեցել ֆիլմի գլխավոր հերոսները:

Իրականում մենք ֆիլմերի ցանկում հեշտությամբ ենք տարբերակում և՛ Գլադիատորին, և՛  սպարտայական առաջնորդին, և Ալեքսանդր Մակեդոնացուն:

Իսկ հիմա փորձենք համեմատել իրական պատմական դեմքերին և վերջիններին մարմնավորող դերասաններին:

1. Մաքսիմուս I Թրակիացի. «Գլադիատոր»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-1 (1)

Գայոս Հուլիոս Վերոս Մաքսիմին Թրակիացին «Գլադիատոր» ֆիլմի գեներալ Մաքսիմուսի նախատիպն է։ Նա առաջին «զինվորական կայսրն էր», ով բարձրացավ ամենաներքևներից և իշխեց 235 թվականի մարտի 20-ից մինչև 238 թվականի մարտի 22-ը:

Մանկության տարիներին նա հովիվ է եղել, իսկ հետագայում առաջնորդել է պատանիների և աչքի է ընկել իր բարձր հասակով:

2. Ալեքսանդր Մակեդոնացի. «Ալեքսանդր»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-9

Ալեքսանդր Մակեդոնացին իշխանության է անցել Ք. Ա. 336-ից, հանրահայտ զորավարներից մեկը, գերտերության հիմնադիր, որը կործանվեց անմիջապես իր մահից հետո:

Անվանում են նաև Ալեքսանդր Մեծ: Նա գահ բարձրացավ 20 տարեկան հասակում՝ իր հոր՝ Ֆիլիպպ II-ի սպանությունից հետո: 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին սկսեց իր հանրահայտ արշավը դեպի Արևելք և 7 տարվա ընթացքում ամբողջությամբ  գրավեց Պարսկական կայսրությունը, այնուհետև սկսեց իր արշավը դեպի Հնդկաստան, սակայն  զինվորների հոգնածության պատճառով, ստիպված եղավ նահանջել:

Ալեքսանդրի կողմից հիմնած քաղաքներից ոմանք այսօր էլ հանդիսանում են տարբեր երկրների խոշորագույն քաղաքներ, իսկ նրա արշավանքների արդյունքում հունական գաղութացումը հանգեցրեց հելլենիզմի տարածմանը։ Ալեքսանդրը մահացավ ծանր հիվանդությունից Բաբելոնում՝ դեռ 33 տարեկանում, ինչից անմիջապես հետո նրա կայսրությունն իրենց մեջ կիսեցին նրա զորավարները՝ դիադոխները, և դրանից հետո մի քանի տասնամյակ անդադար շարունակվում էին այսպես կոչված Դիադոխների պատերազմները։

3. Սպարտակ. «Սպարտակ. արյուն և ավազ»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-10

Հռոմեացիների կողմից գերված նախկին թրակիացի զինվորը, ում գլադիատոր դարձրեցին, դարձավ պատմության ամենահայտնի ստրուկների ապստամբության առաջնորդը, որը ծավալվեց ժամանակակից Իտալիայի տարածքում Ք.Ա. 74-71 թվականներին։ Սպարտակի բանակը բաղկացած էր փախուստի դիմած գլադիատորներից ու ստրուկներից, բայց այն մի քանի ճակատամարտերում կարողացավ ջախջախել հռոմեական կանոնավոր լեգիոններւ, այդ թվում նաև երկու կոնսուլական բանակ։

Այս իրադարձությունները պատմության մեջ մտան որպես Սպարտակի ապստամբություն, որը թվով երրորդ խոշոր ստրկական ապստամբությունն էր Հռոմում՝ առաջին և երկրորդ Սիցիլիական ապստամբություններից հետո։

4. Ուիլիամ Ուոլես. «Քաջ սիրտը»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-5

Ուիլիամ Ուոլեսսը շոտլանդացի ասպետ և զորահրամանատար էր: Շոտլանդիայում նրան համարում են հայրենասեր և ազգային հերոս, սակայն հարկ է նաև նշել, որ նա ֆիլմում տարբերվում է  պատմական կերպարից, օրինակ՝ ֆիլմում հանդես է գալիս որպես գյուղացի, ով կռվել է առանց զարհների:

5. Պու Ի. «Վերջին կայսրը»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-8

Մանժուրական Ցին-Այսինցզյուէլո արքայատոհմի վերջին կայսր Պու Ին ծնվել է  1906թ. ֆետրվարի 7-ին, իսկ արդեն 1908թ. դարձավ կայսր:

1911թ. հեղափոխության արդյունքում նա հրաժարվեց գահից և իշխանությունն անցավ  Հուան Շիկային, 13 տարի ապրելով «անվճար պայմաններում», նա 1924-ին արտաքսվեց հանրապետական բանակի կողմից, իսկ 1932թ. դարձավ Մանչժոու-Գոի դերագույն կառավարիչ, սակայն 1945 թվականի օգոստոսի 19-ը դարձավ Չինաստանի վերջին կայսր իշխանության վերջին օրը։

6. Գեորգ VI. «Արքան է խոսում»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-2

Գեորգ VI-ը 1936 թվականի դեկտեմբերի 11-ից եղել է Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի ու Հարավային Աֆրիկայի արքան, ինչպես նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհու հայրը։

7. Քսերքսես 1-ին. «300 սպարտացիներ»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-7

Քսերքսեսը եղել է Աքեմենյան դինաստիայի վերջին թագավորը, նա 36 տարեկանում դարձել է թագավոր և ըստ պատմական վկայությունների՝ նա պասիվ էր, ուրիշների ազդեցությանը տրվող, բայց և ինքնավստահ էր։

Արևելյան աղբյուրները նրան բացարձակապես այլ կերպ են բնութագրում՝ որպես իմաստուն գործչի ու հմուտ ռազմիկի։

Ինքը՝ Քսերքսեսը, Պերսեպոլիսի մոտ հայտնաբերված սալատախտակի վրա թողած գրությունում, որն, ըստ էության, հանդիսանում է Դարեհ 1-ինի թողած սալատախտակի պատճենը, նշում է, որ ինքն իմաստուն է և գործուն, ճշմարտության ընկերն է և անօրինության թշնամին, օգնում է թույլերին ուժեղների ոտնձգություններից, ինչպես նաև ուժեղներին թույլերի անարդարություններից, կառավարում է իր զգացմունքները և չի ընդունում հապճեպ որոշումներ, պարգևատրում ու պատժում է մարդկանց՝ համապատասխան իրենց գործերի։

8. Աքիլես. «Տրոյա»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-4

Աքիլեսը Տրոյական պատերազմի հերոս էր, Թեսալիայի արքա Պելևսի և  Թետիս աստվածուհու որդին: Նա հունական դիցաբանության ամենախիզախ հերոսներից մեկն էր:

9. Կլեոպատրա VII Ֆիլոպատոր. «Կլեոպատրա»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-3

Կլեոպատրան եղել է հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհին՝ Պտղոմայոսների արքայատոհմից: Հայտնի է իր սիրային դրամատիկ պատմությամբ:

Կլեոպատրայի գահակալության ժամանակահատվածում Եգիպտոսը անցել է Հռոմի տիրապետության տակ, իսկ թագուհին ինքնասպանություն է գործել, որպեսզի չդառնա առաջին հռոմեական կայսեր Օկտավիանոս Օգոստոսի գերին։ Կլեոպատրան դարձել է ամենահայտնի անտիկ կերպարներից մեկը:

10 Լեոնիդես I, «300 սպարտացիներ»

исторические-личности-в-кино-и-на-самом-деле-6

Լեոնիդը գահակալել է Սպարտայում Ք. Ա. 491-480թթ.:Նրա հայրն Անաքսանդրիդեսն էր, իսկ ինքը՝ Լեոնիդեսը, համարվում էր Հերակլեսի 20-րդ սերնդի ժառանգներից:

Նա իր գահակալման 10 տարիների ընթացքում  չի կարարել որևէ նշանակալի գործունեություն: Նա պարսկական զորքերի հարձակաման ժամանակ 6000 զինվորների օգնությամբ պաշտպանել է Թերմոպիլեսյան անցումը և սպանվել է մարտի ժամանակ:




Լրահոս