Հրապարակ. ԲՀԿ-ն կանցնի՞ Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Որոշ գնահատականներով՝ Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է, ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունից հետո չի հանդիպել կուսակիցներին, չի ասել, թե ինչ պետք է անեն առաջիկայում: Չնայած դրան՝ կուսակցության անդամների մի մասը սահուն ինտեգրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը տեղերում պաշտպանելու սուրբ գործին: Ինչ վերաբերում է կուսակցության արմատական հատվածին, ապա վերջինս չի կորցնում հույսը, որ դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անգամ նախագահական ընտրություններից հետո:
ԲՀԿ արմատական թևի մի ներկայացուցիչ մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իրենք չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, և կուսակցությունը կանցնի “իրենց իմացած մարդուն”՝ Ռոբերտ Քոչարյանին: Չնայած ԲՀԿ-ն համառորեն հերքում է այս լուրերը, և ոմանք դա բացառում են, քանի որ “Սերժ Սարգսյանը չի համաձայնի”:




Լրահոս