Տիգրան Խաչատրյանին տրամադրված ժամկետն այսօր լրանում է. Խաչատրյանները հասցրի՞ն որևէ քայլ ձեռնարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների և եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը վաղը կրկին մեկնում է Մոսկվա:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մեկնելու նպատակը միջադեպի հետևանքով վնասված աչքի բուժումը շարունակելն է:

Տեղեկացնենք նաև, որ այսօր լրանում է քննչական կոմիտեի՝ Տիգրան Խաչատրյանին տրամադրած քառօրյա ժամկետը, որի ընթացքում նա պետք է ներկայանար Հարություն Զաքարյանի հետ առերեսման:

Փաստորեն ստացվում է, որ եթե այսօր էլ առերեսումը տեղի չունենա, դժվար է պատկերացնել, թե երբ այն կլինի: Իսկ այս առերեսումից, ինչպես հայտնի է, շատ բան է կախված: Մասնավորապես, սրանից հետո պարզ կդառնա՝ ինչ ընթացք կունենա գործը, և ինչ կարգավիճակում կհայտնվի Տիգրան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ վերջինս առերեսման հետաձգում էր խնդրել՝ պատճառաբանելով, թե փաստաբանը երկրում չէ:




Լրահոս