
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`”Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է` չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել Է “Արզնու” և “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը: “Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը թերթի հետ զրույցում պարզաբանել է. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, և հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն”: Իսկ գործարանի չաշխատելու մասով ասել է, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. “Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Բացի այդ, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առևտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք”: