
Նախորդ 2 շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 663 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 591-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 72 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 169 հեռախոսազանգ, հուլիսի 20-ի տվյալներով դրանցից 100-ին լուծում է տրվել, իսկ 69-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: