Շարժական արագաչափերի կիրառումը կարող է վատ նախադեպ լինել: Այս կարծիքին է արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը: Վերջինս այսօր քննարկման ժամանակ նշեց, որ այդ արագաչափերի կիրառման հետ կապված շատ հարցեր կան:
«Մենք վարորդներս, մայրուղիով երթևեկելիս, արդեն անկախ մեր կամքից լարվում ենք, փորձում ենք փնտրել, թե որտեղ է այդ շարժական արագաչափը: Եվ հետո, ես չեմ հասկանում` իրենք ինչու Վարդավառի տոնին կիրառեցին այդ արագաչափը, քանի որ երթևեկությունն այնքան ծանրաբեռնված էր, որ ոչ մի վարորդի մտքով չէր անցնի արագ երթևեկել»,- ասաց նա: Armlur.am-ի հարցին` այսինքն, դա պարզապես պատճառ էր, որպեսզի սկսեն այդ արագաչափերի ներդրման գործընթա՞ցը, Արսեն Պետրոսյանը տվեց դրական պատասխան. «Միանշանակ այդպես է»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում