Հովիկ Աբրահամյանը խուսափում է հանրային վայրերում Գագիկ Ծառուկյանի հետ շփվելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Նոր Հաճնի եկեղեցու օծման արարողությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չմասնակցեց:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀԿ-ական պատգամավորներից պարզել, թե ինչու Հ. Աբրահամյանը չմասնակցեց իր խնամու կազմակերպած «տոնակատարությանը»: ՀՀԿ-ականները, սակայն, կտրականապես հրաժարվում էին որեւէ մեկնաբանություն տալ, իսկ մասնավոր զրույցներում ասում էին, թե Աբրահամյանը խուսափում է հանրային վայրերում Ծառուկյանի հետ շփվել, քանի որ վերջինիս «բամփելու» մասին հայտնի հայտարարությունը շատ է շահարկվում: ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ չհաջողվեց այս հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալ:




Լրահոս