«Ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերը այդքան թանկ». ուսումնասիրում են ոլորտի պատասխանատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության հուլիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավիացիայի ոլորտը վերահսկող գերատեսչություններին հանձնարարել էր ուսումնասիրել եւ պարզել, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանում ավիատոմսերը այդքան թանկ են: Վարչապետը պահանջել էր որոշ ժամանակ անց իրեն զեկուցել ավիացիայի շուկայում տիրող վիճակի մասին:

«Ժողովուրդ»-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց, թե վարչապետի հանձնարարականի կատարումը որ փուլում է գտնվում: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման ուղղությամբ:

Քանի որ հանձնարարականը վերաբերում է ավիափոխադրումների ոլորտին, մասնավորապես, ուղղություններին, գներին, թռիչքների ժամկետներին եւ պայմաններին, ապա ՏՄՊՊՀ-ը դիմել է ավիափոխադրող ընկերություններին վերոնշյալի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջով: Ամբողջական տեղեկատվությունը ստանալուց հետո կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ եւ քննարկումներ»,- պատասխանեց մամլո քարտուղարը:




Լրահոս