Բնությունը անձեռնմխելի, անկանխատեսելի և վայրի երևույթ է: Թվում է՝ մենք շատ բան գիտենք Երկրագնդի մասին, սակայն դա ընդամենը խաբկանք է: Մայր բնությունը ոչ միայն անսահման հիացմունք է պատճառում, այլև սարսափեցնում է: Ստորև ներկայացված փաստերն այն աստիճան կվախեցնեն մարդուն, որ ցանկություն կառաջանա փակվել լոգարանում և կուլ տալ բանալին:
Թռչնի վախեցած ձագերը գիշատչի ուղղությամբ նարնջագույն գարշահոտ հյութ են արտանետում:
Եթե տուժողը թռչուն լինի, ապա յուղանման հեղուկը կսոսնձի նրա թևերը, և թռչունն այլևս չի կարողանա թռչել: Իսկ եթե ընկնի ջուրը, միանշանակ կխեղդվի, քանի որ նա նաև լողալու հնրավորություն է զրկվում:
Մակաբույծը «լքում է» իր տիրոջ մահացած մարմինը
Ծովառյուծ-խեցգետնակերի երախը

Կորդիցեպս- սունկ, միջատների մակաբույծ
Այս «պոզերը» աճել են սնկային վարակի հետևանքով: Կորդիցեպսի որոշ տեսակներ գիտակցությունը վերահսկելու ունակություններով են օժտված և «տիրոջը» զոմբիի են վերածում, ինչն էլ վարակի տարածման է հանգեցնում:

Cymothoa exigua ուտիճը «ներխուժում» է ձկան մեջ խռիկների միջոցով և ամրանում է լեզվի հիմքի վրա
Ձկան բերանում ուտիճը ծծում է արյունը: Արյան անդադար ներծծումից հետո ձկան լեզուն մեռնում է, իսկ ուտիճը դառնում է ձկան լեզուն՝ մնաով նրա բերանում մինչև կյանքի վերջ:
Արժանապատվություններով մենամարտ
Բոլոր անձրևաորդերը արու են ծնվում: Երբ գալիս է կազմավորվելու փուլը, արուներից այն մեկը, որը կկարողանա վճռորոշ հարված հասցնել իր մրցակից անդամի հետ, կմնա արու: Պարտվողն այդպիսով կվերածվի էգի:

Մու կոչվող ձուկը, որի ատամները մարդու ատամներին են նման

Եղջերավոր իժ
Այս իժի պոչի հատվածը սարդի տեսք ունի: Ոչ ոք չգիտի՝ այդ հատվածը գենետիկական մուտացիա է, ուռուցք, թե մակաբույծի ռեակցիա:

Դարվինի չղջիկը
Այս ձկան առանձնահատկությունը վառ կարմիր շուրթերն են: Նա շատ վատ է լողում:

Սարդի որջ
Սարդերը սիրում են որջեր կառուցել, այն էլ՝ դռնով:
Այս ձուկն ունակ է ատամներով հեշտությամբ պոկել երկաթյա տարրայից մի կտոր

Բազմատամ շնաձուկ
Ունակ է իրենից մի քանի անգամ մեծ ձկան կամ ծովային կենդանու սպանել: Շնաձուկ-էկտոմակաբույծն աննկատ սողոսկում է զոհի օրգանիզմ և կծում-պոկում է նրա ներքին օրգանները:

Դելֆինը՝ շնաձկան հարձակումից հետո

Շնաձկան սաղմերը պայքարում են իրար դեմ մոր արգանդում այնպես, որ նրանցից ուժեղն ուտի մյուսներին: Հենց հաղթողն էլ ծնվում է:

Ինչպես է սարդ-գլադիատորը որդում իր զոհին

Մազածածկույթով գորտ
Կենդանին նման անուն է ստացել մաշկի վրա մազափնջերի գոյացման հետևանքով: Դրանք սաղմի մոտ ձևավորվում են դեռևս բազմացման փուլում: Այս տեսակի առանձնահատկությունը սեփական թաթերի ոսկորները կոտրել կարողանալն է, ինչի հետևանքով ոսկորները կաշվի արանքից դուրս են գալիս: Սրա արդյունքում էլ ձևավորվում են եղունգները:

Ութոտնուկ-վերմակ
Վերմակ ունեն միայն սաղմերը, որոնք կարող են լինել մինչև 2 մետր երկարությամբ: Դա նրանց պաշտպանում է գիշատիչներից: Այս վերմակի շնորհիվ սաղմը, կարծես, ավելի մեծ լինի, քան գիշատիչն առաջին պահին կարող է նկատել: Եթե վերմակը չօգնի, ապա «ներխուժումից» կարող է թույն հոսել, որը մահացու է ծովային կենդանիների համար: Իրենց հսկայական զուգընկերուհիների կողքին արուները թզուկի տպավորություն են թողնում: Նրանց չափսերը գերազանցում են 2.5 սմ-ով: Եվ արուները 40 հազար անգամ ավելի փոքր քաշ ունեն, քան` էգերը: Նրանք պաշտպանվում են «Պորտուգալական նավակների» շոշափուկների միջոցով: «Պորտուգալական նավակները» մեդուզայի տեսակ է, որը շատ թունավոր է և կարող է սպանել ոչ միայն ծովային արարծներին, այլև` մարդկանց: Ութոտնուկը նրան տապալում և հազար մասի է բաժանում (թույնի նկատմամբ արդեն իսկ իմունիտետ է ձեռք բերված), իսկ իր հետ վերցնում է նրա թունավոր շոշափուկները և օգտագործում է իր անվտանգության համար:

Օձի պոկված գլուխն ի վիճակի է մի քանի ժամ ևս կծել

Ընդհանրապես չի վախեցնում

Ութոտնուկները շատ ավելի խելացի են, քան մենք ենք պատկերացնում


