
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը վաղը Երևանի Ազատության հրապարակում կսկսի անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի:
Այս մասին հայտարարեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը: Վերջինս բոլորին կոչ արեց վաղը` հուլիսի 25-ին ժամը 11:00-ին միանալ Ազատության հրապարակում իրենց նստացույցին: Նրանք, սակայն, չեն գիշերելու Ազատության հրապարակում, այլ որոշելու են իրենց հետագա քայլերը, որոնք միտված են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանությանը: