2010 թվականի մայիսի 4-ից ի վեր “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, թե խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկայինմարմնում գրանցումը եւ խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը` պատճառաբանելով, որ “Էլագրա” ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: Այնինչ “Էլագրա” ընկերությունը համապատասխանում է առեւտրիիրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենքներովսահմանված բոլոր պահանջներին։
Այդուհանդերձ երկու տարի շարունակ “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտրային գործունեություն իրականացնել։ Ավելին ,2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորմանկարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը եւս չէր կարող հիմք հանդիսանալ “Էլագրա” ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարությանորոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։
Ուսումնասիրելով խնդիրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել էր, որ ՀՀ կառավարությանն առընթերպետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են “Էլագրա” ՍՊԸ-իիրավունքները: