Բարաք Օբաման խոստովանել է, թե որն է եղել նրա գլխավոր հիասթափությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իր նախագահության ընթացքում նրա գլխավոր հիասթափությունը դարձել է այն, որ չի կարողացել այնպես բարեփոխել օրենսդրությունը, որպեսզի սահմանափակի ամերիկացիների շրջանում զենքին ազատ հասանելիությունը:

«Եթե դուք նայեք այն ամերիկացիներին, ովքեր զոհվել են 2001 թ սեպտերմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ապա այդ թիվը 100-ից քիչ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը BBC-ին տված հարցազրույցում: «Իսկ կրակոցների հետ կապված զոհերի թիվը տասնյակ հազարավորների է հասնում»,- փաստել է նա:

Բարաք Օբամայի խոսքերով՝ ամերիկացիները հանդիսանում են աշխարհում ամենաառաջատար ժողովուրդը, սակայն դրա հետ մեկտեղ «ողջախոհությանը համապատասխանող  հրազենային զենքի անվտանգության մասին» օրենք չունեն:




Լրահոս