
Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Չեխովի փողոցի 10 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, 1972 թ. ծնված Սարգիս Ա.-ին, 1962 թ. ծնված Գրիգորի Գ.-ին, 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ին և 1968 թ. ծնված Ռոմանոս Բ.-ին:
Բնակարանի զննությամբ` խոհանոցում, հայտնաբերվել են ներարկիչներ` դեղնականաչավուն հեղուկ զանգվածներով, որոնք, ըստ Սարգիս Ա.-ի և Գրիգորի Գ.-ի հայտարարության, “Սոլպադեին” դեղահաբից բենզինի և աղաթթվի միջոցով անջատված թմրամիջոց են, պատրաստել են իրենց և մյուսների օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: