
Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներև “Դիմեդրոլ”, “Անալգին” դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ և մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն: