Նախկինում լռություն պահպանած բանկիր Սերգեյ Պուգաչովը որոշել է այժմ խոսել՝ վախենալով կորցնել իր ունեցվածքի մնացած մասը, ազատությունն ու անգամ կյանքը, և ոչ միայն իր կյանքը, այլ նաև իր ընտանիքի անդամների կյանքը, գրում է Financial Times-ը:
Հենց նա՝ Պուգաչովն է առաջինն առաջարկել Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես Բորիս Ելցինի հետևորդ բերել քաղաքականություն: Նա եղել է Բորիս Ելցինի՝ Տատյանա Դյաչենկոյի դստեր ու նրա ամուսնու՝ Վալենտին Յումաշևի մտերիմներից, ով 1990-ականների վերջին զբաղեցրել է նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանը պատրաստվում էր Ելցինին իմփիչմենթ հայտարարել:
«Ես հասկացա, որ մենք կորցնում ենք երկիրը,- մեջբերում է հրատարակչությունը Պուգաչովին: «Մենք պետք է պաշտպանեինք այն, ինչի համար պայքարել ենք»:
Իսկ ինչ վերաբերում է Պուտինի ընտրմանը, ապա, Պուգաչովի խոսքերով, նրան իշխանության է բերել «անձամբ ինքը»: Դրա համար վերջինս 9 ամիս շարունակ աշխատել է զօրուգիշեր, քանի որ Պուտինին համարում էր առաջադեմ ու հեռատես քաղաքական գործիչ, մեկը, ով «կաշխատի օրը 24 ժամ հանուն Ռուսաստանի բարօրության: Այժմ Պուգաչովը խոստովանում է, որ սխալել է, և անձամբ սարսափած է: