
Իրանից մեծ թվով գործարարներ ժամանել են Օդեսա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Օդեսա մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին: Ինչպես ակնկալվում է, իրանցի գործարարները պատրաստվում են Օդեսայում մեծ ներդրումներ անել:
«Մենք շատ այլ ուկրաինացի ու միջազգային ներդրողների ենք սպասում, որպեսզի նրանց օգնությամբ նոր աշխատատեղեր ստեղծվեն»,- հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին: