ԱԺ-ում կքննարկվի «Նաիրիտ»-ի հարցը. նաիրիտցիները կլինեն ԱԺ դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին ժամը 12:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա քննարկում` «Նաիրիտ» գործարանի հետ կապված: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ խմբակցությունից պատգամավորներ կան, որ երկրում չեն, սակայն ովքեր այստեղ են, այնպայման մասնակցելու են քննարկմանը: «Կարծում եմ այլ խմբակցություններից ևս կլինեն մարդիկ, ովքեր կմասնակցեն»,- հավելեց Ն. Զոհրաբյանը: Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ այդ մասին ոչինչ չեն ասել. «Ես տեղյակ չեմ լսումների մասին: Ինձ դեռ ոչինչ չեն ասել»:

Հավելենք, որ նաիրիտցիները ևս տեղյակ են այս քննարկման մասին և պատրաստվում են այդ օրը ժամը 10:00-ին հավաքվել ԱԺ մուտքի մոտ:

Նշենք, որ ավելի վաղ Armtimes.com-ը գրել էր, որ նախատեսվում են խորհրդարանական լսումներ «Նաիրիտ»-ի հետագա ճակատագրի թեմայով:




Լրահոս