«Աջ սեկտոր» ծայրահեղական խմբավորման ու Կիևի իշխանությունների միջև հակամարտությունն Ուկրաինայում էլ ավելի մեծ քաոսի է հանգեցնելու, կարծում է ֆրանսիացի լրագրող ու գրող, ԽՍՀՄ ու ՌԴ հարցերով մասնագետ Պիեր Լորեն: Այս մասին նա ասել է Sputnik France-ին տված հարցազրույցում:
Պիեր Լորենը հիշեցրել է, որ Մուկաչևոյում իրադարձություններից հետո «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպությունը հայտարարել է այն մասին, որ երկրում հեղափոխությունը դեռևս ավարտված չէ: Այս շաբաթ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը Կիևում ցույցի ժամանակ հայտարարել է «պայքարի նոր փուլի սկզբի մասին», առաջարկել է պաշտոնանկ անել Պորոշենկոյին ու նրա հանդեպ վստահության քվեարկություն կազմակերպել:
Լորենը նշում է, որ Յարոշը խաղադրույք է կատարում ռազմական ուժի վրա, ինչը մեծացնում է նրա նշանակությունը: