Վարդենիկ գյուղի 2 բնակիչ թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 14-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի երկու բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Ոստիկանությունից  հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս