Պերմում հայը սպանել է իր հայրենակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Պերմի շրջանում հայաստանցի 36-ամյա տղամարդը մեղադրվում է իր հայրենակցի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ նախորդ տարվա հունվարին Պերմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ երկու հայաստանցիների միջեւ վիճաբանություն է ծագել: Հարաբերություններ պարզելու համար նրանք դուրս են եկել քաղաքի սահմաններից, որից հետո մեղադրյալը “Նագան” տեսակի ատրճանակից 5 կրակոց է արձակել իր 24-ամյա հայրենակցի գլխին: Քրեական գործը ուղարկվել է դատարան:




Լրահոս