
ՌԴ Մերձծովյան երկրամասի բնակիչը մեղադրվում է միանգամից երկու սպանություն կատարելու համար: 39-ամյա տղամարդը իրավապահներին պատմել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, վերցրել դանակն ու գնացել տուն: Մտնելով սենյակ՝ խանդի հողի վրա սպանել է կնոջը, ապա զոքանչին: Հանցագործը ձերբակալված է: Կատարվում է քննություն, հարցաքննվում են հարեւանները: