Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի տարածքում ջիհադիստների դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք զինվորականները բարեհաջող կերպով գրոհել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» օբյեկտները, որոնք ավելի վաղ որոշվել էին: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:

«Ընդդեմ ԻՊ օպերացիան հասել է իր առջև դրված խնդրին: Սիրիայի տարածքում նախապես որոշված ԻՊ բոլոր օբյեկտները 100%-ով խոցվել են մեր զինվորականների կողմից»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ «Դամասկոսը այս մասին նախօրոք չի տեղեկացվել»:




Լրահոս