
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումը Թեհրանի համար պարզ ազդանշան է այն մասին, որ միջազգային հանրությունը պատրաստ է համագործակցել նրա հետ, սակայն, եթե դիվանագիտական մոտեցումները չգործեն, Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական ուժ գործադրել:
Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:
«Մենք իրանցիներին պարզ ազդանշան ենք ուղարկում»,- ասել է նա: Մենք Իրանի հետ պայմանագիր ենք կնքում, սակայն մինչ օրս մի շարք հարցեր ունենք, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք: Հուսով ենք, որ դրանց որոշ մասը դիվանագիտական միջոցներով կլուծվեն, սակայն եթե պահանջվի, որոշ մասն էլ՝ ռազմական»,- հայտարարել է Օբաման: