Անցած շաբաթ օրը Սերժ Սարգսյանի պաշտոնանկ արված մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի կազմել են 9 մլն 731 հազար դրամ, 159 հազար եվրո եւ 41 հազար 800 դոլար: Մինչդեռ Արման Սաղաթելյանի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 756 հազար դրամ: Այսինքն՝ եթե բաժանենք 12 ամիսների վրա, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի ամսական աշխատավարձը կազմում է 813 հազար դրամ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակն անցած տարվա ընթացքում 22 մլն 687 հազար դրամով բնակարան է գնել, որը, սակայն, տարվա վերջին օտարել է: Բացի բերվածից՝ անցած տարվա ընթացքում Սաղաթելյանը վերադարձրել է 9 մլն դրամ փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ նախկինում վարկով կամ պարտքով վերցված գումար: