
Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ամիրյան փողոցում:
«Սուզուկի» մակնիշի տաքսի ծառայություն մատուցող մեքենային է բախվել G դասի «Մերսեդես»: Armlur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է այդ պահը: Դժվար է ասել` որ մեքենան է ՃՏՊ-ի մեղավորը, քանի որ ՃՏՊ-ի մասնակից մեքենաները գտնվում են հանդիպակաց երթևեկելի գոտում: Մնում է հուսալ, որ ՃՈ աշխատակիցները կկարողանան գտնել «մեղավորին»: