![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/Alashkert-FC-320x201.jpg)
Այսօր` հուլիսի 24-ին «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ-2»-ը մրցել է Արցախի հավաքականի հետ:
Երևանցիները հաղթել են 3:0 հաշվով՝ շնորհիվ առաջին խաղակեսում խփած երեք գոլերի: Աչքի են ընկել Վարդան Պետրոսյանը, Գրիգոր Մկրտչյանը և Արսեն Բալաբեկյանը:
Ընդմիջումից հետո ալաշկերտցիների մարզիչ Սևադա Արզումանյանը փոխարինումներ է կատարեց և մեծ թվով պատանի ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տվել:
Հիշեցնենք, որ երեկ արցախցիները 0:5 հաշվով պարտվել են «Բանանցին»: