
Հուլիսի 24-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1971 թ. ծնված Հ. Թ.-ին և տեղափոխել թիվ 2 հանրային լողափի բուժկետ, որտեղ վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն: