Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
“Ընթերցելով ՀՀ նախկին Նախագահ Ռ. Քոչարյանի այսօրվա հարցազրույցըև հիշեցի մեկ այլ հարցազրույց, տրված 30.09.2011 թվականին:
Մեջբերեմ մեկ հատված
“Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները.
1. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, և, որպես հետևանքև փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը;
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմև մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը:”
Փաստորեն, իր չառաջադրման իրական պատճառները ոչ թե այսօր թվարկածներն էին, այլ նախանցյալ տարի սեպտեմբերին բարձրաձայնած գործոնների բացակայության փաստը”: