Ռոբերտ Մելքոնյանն facebook սոցցանցի իր էջում գրում է.
“Ժողովու՛րդ, աչքներդ լույս, վերջապե՛ս վաղը չէ մյուս օրվանից սկսվում է ՀՀ Նախագահի քարոզարշավը…
Պատրաստվի՛ր Հայաստան, պատրաստվի՛ր ՀՀ քաղաքացի, հիմա նոր կզգաս, թե ինչքան անփոխարինելի ես, լավը, պուպուշ, կարեւոր: Թե՛ ինչքան լավ բաներ են կատարելու քեզ համար “կզոտիկ՚՚”, “սրբագործված”, “ձյունանուշիկ”, “հերթապահ”, թեկնածուի “մշտական” ունեցող” “տիեզերագնաց”, “ալյաֆռանգի”, այլամոլորակայինների հետ սերտ կապերի մեջ գտնվող ՀՀ Նախագահի թեկնածուները, ինչ կարկառուն մտքեր, ծրագրեր, նպատակներ են հնչեցնելու…
Այո՛, ամեն ինչ կանեն ապացուցելու, որ միայն իրենք են մտածում քո մասին, միայն իրենք Նախագահ ընտրվելու դեպքում քեզ կտանեն դրախտավայր…Բայց Դու հիշիր “Բուրատինոյի” հիմնական, կարկառուն դեմքերին՝ Բազիլ կատվին եւ Ալիսա աղվեսին, թե ինչպես էին նրանք հրճվանքով, ինքնամոռաց, ոգեշնչված, Բուրատինոյին տանում դեպի ՙՙՀիմարների դաշտ՚՚…
Հիշեցի՛ր, այո՛, անկասկած…Դե՛ ուրեմն հիշիր նաեւ քո պապերի խոսքը՝ ՙՙՓորձված թանը, անփորձ մածնից լավն է՚՚…
Պարզունակ է? հնչում “ինտելեկտուալների” համար, գուցե…Բայց ճշմարտություն է, բացարձակ ճշմարտություն…”