Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով:
Հուլիսի 20-ին մեկնարկել էր հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը:
Հուլիսի 24-ին արդեն հայտնի են դարձել մրցաշարային եռյակում տեղ գտած թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում Դավթաշենի թիմը ուժեղ է գտնվել Ավանցիներից, իսկ մրցաշարի հաղթող է հռչակվել Աջափնյակ վարչական շրջանի թիմը, որը եզրափակչում առավելության է հասել Շենգավիթի հանդբոլի թիմի նկատմամբ:
Մրցաշարային եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և գնդակներով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: