
Այս տարվա ամանորյա միջոցառումներին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որևէ ձևաչափով չմասնակցեց, նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով: “Ժողովուրդ”-ը փորձել է Շուշանից անձամբ պարզել, թե ինչու այլևս չի երգում հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում: Թերթի հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնել է, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել տոնական ծրագրերին մասնակցելու: “Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ: Կարծել են, որ պատգամավոր եմ և կմերժեմ իրենց հրավերը”,-վրդովված նշել է Շուշան Պետրոսյանը` հավելելով, որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը: