“Հրապարակը” գրում է, որ Հովիկ Աբրահամյանի շրջապատում կրկին թափ են հավաքում վերջինիս վարչապետ դառնալու լուրերը: Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, եթե Հովիկ Աբրահամյանը նախկինում ցանկանում էր դրա համար հիմք դարձնել Գագիկ Ծառուկյանի թեկնածության հարցը, ապա հիմա հիմքը Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի՝ “տակից” ցույց տրվող աջակցությունն է Սերժ Սարգսյանին: Իսկ Հովիկ Աբրահամյանի ամեն երկրորդ բառը ,երկրի նախագահ Սերժ Սարգսյաննե է, որն արտաբերվում է թե Սարգսյանի բացակայությամբ, էլ առավել` ներկայությամբ:
Ընդ որում, Բրյուսել կատարած այցից հետո Արգամիչը ցանկացել է ցույց տալ, որ ինքը կոմպլեմենտար քաղաքական գործիչ է եւ հանդիպում է ոչ միայն Նարիշկինի ու Մատվիենկոյի, այլեւ Ֆյուլեի հետ, սակայն, ըստ մեր աղբյուրների, նրան խորհուրդ չեն տվել ասուլիս անել: