Ժողովուրդ. ՍԱՍ-ի Արտակն օդ է կրակել թաղային հեղինակությունների հետ վեճի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ փորձել են “հաշիվ մաքրել” պատգամավորի հետ ինչ-որ հարցի կապակցությամբ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակը հարթելու համար Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն: Ասել է թե՝ “Բելլաջիո-2”: “Ժողովուրդ”-ը փորձեց կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արտակ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չգտնվեց:




Լրահոս