
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիտերի դահլիճում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումական հաստատությունների շրջանավարտները:
Զորակոչին զուգընթաց` զինված ուժերը համալրվում են նաև երիտասարդ սպաներով: Նրանցից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում: Ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարևորել է զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:
Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: