
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց և դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: Թերթի իշխանական աղբյուրների պնդմամբ` այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ ԱԺ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր նշանակել 2007թ. սեպտեմբերի 13-ին: