Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը՝ հունվարի 19-ին: Այդ մասին գրում է “այկական ժամանակ” թերթը։
“Այն այժմ տպարանում է՝ պատրաստ տպագրության: Այս մասին մեր թղթակիցը պարզել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից:
Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով եւ ուղարկվել տպագրության: Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ ժլատ է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց”,- գրում է “Հայկական ժամանակը”։