
Հուլիսի 24-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1987թ. ծնված Գ. Ս-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: