
ԱՄՆ Ուկրաինայի արևմուտքում` Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, նոր ռազմական զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները:
Նրա խոսքերով` ներկայիս զորավարժությունները նման կլինեն ազգային գվարդիայի զորավարժություններին, որոնց մասին հայտարարվել էր մարտ ամսին:
Բացի այդ, աշնանը ԱՄՆ երկու երկրների երկարատև համագործակցության շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին նախապատրաստելու հարցում օգնություն կցուցաբերի: