Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեվ թեժ մրցակցություն է ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև ներքին թեժ մրցակցություն է ընթանում: “Ժողովուրդ”-ը գրում է, որ իր գործողություններով վարչապետն ամեն քայլափոխի կրկնօրինակում է Աժ նախագահին: Դրա ապաքաղաքական դրսևորումներից մեկն այն է, որ հունվարի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ ընդունելով ընտրովի լրագրողներին, նրանցից մի քանիսին անվանական ժամացույցներ է հանձնել: Սա հետաքրքիր է, քանի որ դեկտեմբերի 28-ին էլ Հովիկ Աբրահամյանը Աժ-ում Ամանորի առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ մի խումբ լրագրողների անվանական ժամացույցներ է տվել: Ընդ որում, այդ ավանդույթը խորհրդարանում գործում է տարիներ շարունակ՝ Աժ նախկին նախագահների օրոք էլ, իսկ կառավարությունում միայն այս տարի “հիմնադրվեց”:




Լրահոս