
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղ:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը մասնակցել է գյուղում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը հանդիսանում է պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը գյուղերում ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ունենալու ուղղությամբ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վահագն Խաչատրյանին` նախաձեռնությունն իրականացնելու համար, հավելելով, որ նրա կողմից հարազատ գյուղին ցուցաբերվող մշտական աջակցությունը հայրենասիրության ընդօրինակելի դրսեւորում է:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: