
Բաքվում պետք է կանգնեցնեն շորտեր կրող տղամարդկանց, սուլեն նրանց հետևից ու ծաղրեն` «անբարոյական, հարգանքի չարժանի» լինելու համար: Նման կարծիքի է Ադրբեջանի «Մուասիր Մուսավատ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը` մեկնաբանելով Ադրբեջանի որոշ շրջաններում շորտեր կրելու արգելքի մասին լուրերը:
Ըստ վերջինիս` անհրաժեշտ է պայքարել շորտերով տղամարդկանց դեմ հասարակական պախարակման միջոցով:
«Նրանց հանդեպ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, մասնավորապես հասարակական պախարակումը: Օրինակ, շորտերով տղամարդկանց հետևից սուլել է պետք, կանգնեցնել ու ծաղրել, նրանց ոտքերին ծծմբաթթու լցնել, որպեսզի նրանք մեղանչեն ու այլևս երբեք շորտեր չկրեն»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը: